ՄիջազգայինՔաղաքական
Էրդողան. «Հարաւային Կովկասի դէմքը փոխւում է դէպի կայուն խաղաղութիւն»

«ԱԼԻՔ» – Ստամբուլում հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային խորհրդակցական հարթակի՝ «3+3»-ի նախարարական հանդիպման շրջանակներում ընդունել է հարթակին մասնակցող՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներին:
Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակութիւն է տալիս «3+3» հարթակին, որը ստեղծւել է տարածաշրջանի խնդիրները երկխօսութեան միջոցով լուծելու տեսլականի հիման վրայ։
Նա գոհունակութիւն է յայտնել, որ «Հարաւային Կովկասի դէմքը փոխւում է դէպի կայուն խաղաղութիւն»։