ՄիջազգայինՔաղաքական
Ուկրաինայի հակամարտութիւնը գլոբալ բնոյթ է ընդունում
Պուտինը արտակարգ յայտարարութիւն է արել
«ԱԼԻՔ» – Ուկրաինական հակամարտութեան վերաբերեալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդէս է եկել արտակարգ յայտարարութեամբ:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նա մեկնաբանել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դէմ արեւմտեան հեռահար զէնքի կիրառումը:
ՌԴ նախագահը նշել է, որ առանց այն երկրների մասնագէտների, որտեղ այդ զէնքերն արտադրւել են, անհնար է դրանք օգտագործել:
«Ուկրաինայի հակամարտութիւնը համաշխարհային բնոյթի տարրեր է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնութեան վրայ արեւմտեան հեռահար հրթիռների յարձակումներից յետոյ»,- շեշտել է ՌԴ նախագահը։
Պուտինը միաժամանակ նշել է, որ ռուսական զօրքերը առաջ են շարժւում մարտական բախման ամբողջ գծով:
«Յատուկ ռազմական գործողութեան բոլոր խնդիրները կը լուծւեն»,- վստահեցրել է նա: