ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Անմիջական առաջնահերթութիւնը գնաճի եւ սղաճի խնդրի կարգաւորումն է»

«ԱԼԻՔ» – Կառավարութեան շաբաթւայ նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ օգոստոսի 27-ին ընդունել է Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանին եւ կառավարութեան կազմին:

Հանդիպման ընթացքում Իսլ. յեղափոխոթեան առաջնրոդը ողջունելով կառավարութեան արագ ձեւաւորումը, նախագահի եւ նախարարների ուշադրութեանն է յանձնել երկրի համար առանցքային նշանակութեան մի շարք կարեւոր առաջնահերթութիւններ, ինչպիսիք են՝ գնաճի եւ սղաճի խնդրի կարգաւորումը, ղեկավար պաշտօնների համար անհատների ճիշտ ընտութիւնը, ժողովրդի հետ անմիջական շփումը, կիբերտարածքում օրէնքի գերակայութիւնը եւ արտադրութեան նկատմամբ ուշադիր վերաբերմունքը՝ որպէս տնտեսական խնդիրների լուծման բանալին:

Իր ելոյթում, այաթ. Խամենէին անդրադառնալով կառավարութեան ձեւաւորման եւ նախարարների ընտրութեան գործընթացին նշել է. «Այս առումով պարոն նախագահը շատ ինտենսիւ աշխատեց: Նախարարների ընտրութեան հարցում ինձ հետ եւս խորհրդակցեց, ես հաստատեցի ոմանց, ում ճանաչում էի անձամբ, կամ նրանց որակների մասին ինձ հաւաստի աղբիւրներից տեղեկութիւն էր հասել, իսկ ոմանց հարցում՝ շեշտեցի: Իսկ նրանց մասին, որոնց չէի ճանաչում, ասացի՝ կարծիք չունեմ»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը խօսքն ուղղելով նախարարներին, նրանց յորդորել է մասնագիտական մօտեցում ցուցաբերեն ղեկավար պաշտօնների համար նահատների ընտրութեան հարցում:

«Փորձագիտական աշխատանքին ապաւինելը նշանակում է իմաստուն կառավարում: Ընտրէք այնպիսի մասնագէտների, որոնք չեն փնտրում օտարերկրեայ ժամանակավրէպ օրինակներ»,- յատուկ շեշտել է նա:

Այաթ. Խամենէին կառավարութեան անդամներին կոչ է արել չխուսափել ժողովրդի հետ անմիջական շփումից, յատուկ կարեւորել նահանգային այցերը եւ ուշադրութիւն չդարձնել նման գործելաոճը ամբոխավարական համարողների խօսքերին:

Նա յատուկ կարեւորել է կիբերտարածքում օրէնքի գերակայութեան խնդիրը՝ նշելով. «Կիբերտարածքն այսօր այլեւս վերացական երեւոյթ չէ, այն իրական ներկայութիւն է մարդկանց առօրեայում եւ օրէցօր շարունակում է զարգանալ: կարեւորն այն է, որ կիբետարածքում օրէնքի գերակայութիւն լինի»:

Իսլ. յեղափխութեան առաջնորդը յատուկ կարեւորել է նաեւ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի զարգացման հարցը: Նա կառավարութեան կոչ է արել ապահովել արհեստական ինտելեկտի խորը եւ բազմազան շերտերի զարգացումը երկրում. «Հիմա մեր ռազմական եւ քաղաքացիական տարբեր կառոյցներն օգտագործում են արհեստական ինտելեկտը: Սակայն այս փաստը չպէտք է թուլացնի մեր զգօնութիւնը: Արհեստական ինտելեկտի հարցում շահագործող լինելն առաւելութիւն չէ: Այն ունի խորը շերտեր, այս տեխնոլոգիան պէտք է իւրացնել այդ շերտերում: Այդ շերտերին տիրապետում են ուրիշները:

Վաղը նրանք ՄԱԳԱՏԷ-ի պէս մի կառոյց կը ստեղծեն նաեւ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի համար, որ եթէ դա նրանց յաջողւի, որեւէ ոլորտում արհեստական ինտելեկտն օգտագործելու համար, ստիպւած կը լինէք նրանց թոյլտւութիւնը ստանալ»:

Այաթ. Խամենէին կառավարութեանը կոչ է արել յատուկ ուշադրութիւն դարձնել հանրութեան անմիջական պահանջներին, եւ գործնական քայլեր ձեռնարկել գնաճի եւ սղաճի խնդրի կարգաւորման համար, ինչը զգալիօրէն կը թեթեւացնի ժողովրդի առօրեայ հոգսերը: Այս կապակցութեամբ նա յատուկ կարեւորել է արտադրութեանը ուշադրութիւն դարձնելու հարցը՝ ընդգծելով, որ արտադրութիւնը առկայ տնտեսական խնդիրների կարգաւորման բանալին է:

Related Articles

Back to top button