
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի ցամաքային ուժերի նախաձեռնած «Անվտանգութեան նահատակներ» յատուկ գործողութեան շրջանակում, Սիստան եւ Բալուչիստան նահանգում 4 ահաբեկչական կորիզ է յայտնաբերւել եւ ոչնչացւել:
Գործողութեան ընթացքում ահաբեկիչներից 8-ը ձերբակալւել են, իսկ 4-ը՝ սպանւել:
Նրանցից առգրաււել է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք եւ պայթուցիչ նիւթեր: