ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վահէ Դաւթեան. «Հորմուզի պարալիզացումն ուղիղ հարւած կարող է հասցնել Եւրոպային եւ ԱՄՆ-ին»

«ԱԼԻՔ» – Էներգետիկ հարցերով փորձագէտ Վահէ Դաւթեանը չի բացառում, որ Իրանը կը փակի Հորմուզի նեղուցը։ News.am-ի հետ զրոյցում փորձագէտը նշել է, որ ստեղծւած իրավիճակն աննախադէպ է։

«Չի բացառւում՝ Իրանը կարող է գնալ իր ռազմավարական «գործիքի» օգտագործմանը։ Սա կը յանգեցնի գէոտնտեսական փոխակերպումների առնւազն միջնաժամկէտ կտրւածքում։ Հորմուզի նեղուցով արտահանւում է սպառւող նաւթի շուրջ 20-25 տոկոսը, ինչը բաւականին լուրջ թիւ է։ Հորմուզի պարալիացումն ուղիղ հարւած կարող է հասցնել նաեւ Եւրոպայի էներգետիկ քաղաքականութեանը, թիրախում կարող է յայտնւել նաեւ Միացեալ Նահանգները։ Միացեալ Նահանգների համար այս կոմունիկացիան կենսական նշանակութիւն ունի նաւթի ներկրման տեսանկիւնից։ Համաշխարհային տնտեսութեան համար առանցքային նշանակութիւն ունեցող այս հաղորդակցութեան պարալիզացման դէպքում նաւթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի, այսինքն ուղիղ հարւած կարող է հասցնել ԱՄՆ–ի տնտեսութեանը»,– ասել է Վահէ Դաւթեանը։

Փորձագէտի կարծիքով՝ Թրամփը որպէս բիզնեսմէն, կարող է շատ լաւ հաշւարկել եւ զսպող մեխանիզմներ կիրառել այս կոնֆլիկտի ուղղութեամբ։

Related Articles

Back to top button