ՄիջազգայինՔաղաքական

Կիմ Չէն Ըն. «Կորէական թերակղզում ստեղծւած բարդ իրավիճակը ցանկացած պահի կարող է վերաճել ամենաաւերիչ ջերմամիջուկային պատերազմի»

«ԱԼԻՔ» – Կորէկան թերակղզում ստեղծւած բարդ իրավիճակը կարող է յանգեցնել «ամենաաւերիչ ջերմամիջուկային պատերազմի»։ Այս մասին յայտարարել է Հիւսիսային Կորէայի առաջնորդ Կիմ Չէն Ընը, որի խօսքերը մէջբերում է Կորէայի կենտրոնական հեռագրային գործակալութիւնը։ Հաղորդում է Tert.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յզումով:

«Դեռ երբեք Կորէական թերակղզում հակամարտող կողմերը նման վտանգաւոր եւ սուր առճակատման մէջ չեն եղել, այնպիսի իրավիճակում, որը ցանկացած պահի կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- ասել է Կիմ Չէն Ընը Փհենիանում զէնքի ցուցահանդէսի բացմանը։

Նա յաւելել է, որ Միացեալ Նահանգների հետ բանակցութիւնները Հիւսիսային Կորէային միայն համոզել են, որ Վաշինգտոնի թշնամական քաղաքականութիւնը չի փոխւի:Կիմ Չէն Ընը նշել է, որ Միացեալ Նահանգները մեծացնում է ճնշումը եւ սադրանքների մակարդակը՝ տեղակայելով իր հսկայական ռազմավարական ակտիւները եւ իր դաշնակիցների ուժերը, ընդլայնելով միջուկային զէնքի համատեղ օգտագործմամբ ռազմական դաշինքների համակարգը` իր արբանեակների նկատմամբ գերակայութիւնը պահպանելու եւ ամրապնդելու, Հիւսիսային Կորէայի հզօրութեան աճը զսպելու համար:

Related Articles

Back to top button