ՄիջազգայինՔաղաքական
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Հարաւային Կովկասում խաղաղութեան գործընթացը

«ԱԼԻՔ» – Աշգաբադում կայացած բանակցութիւնների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հարաւային Կովկասում խաղաղութեան գործընթացը, ինչպէս նաեւ Պաղեստինում եւ Սիրիայում ստեղծւած իրավիճակը, յայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։ Տեղեկացնում է Tert.am-ը:
ՌԴ նախագահի մամուլի խօսնակ Դմիտրի Պեսկովը աւելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջնորդները քննարկել են ԵՄ-ի՝ ռուսական ակտիւներով մեծածաւալ խարդախութիւն իրականացնելու ցանկութիւնը։ Նրանք նշել են, որ երկու երկրների յարաբերութիւնները զարգանում են բոլոր ոլորտներում։ Առաջնորդները ընդգծել են, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւններում էական խնդիրներ չկան։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի շուրջ։



