Նարեկ Կարապետեան. «Սիւնիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշւարկել են, եթէ բացւեց, գալու են, բուն դնեն»

Սիւնիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշւարկել են, եթէ բացւեց, գալու են, բուն դնեն։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամ Նարեկ Կարապետեանը:
«Պէտք է մեր երկրի դռները չբացենք։ Մեր երկրի նախագահը, եթէ յիշում էք Խաչատուրեան է ազգանունը, ասում է՝ մենք պէտք է բացենք Սիւնիքի դարպասները։
Նժդեհի փակած դարպասը, Խաչատուրեանը եկել է, բացում է։ Իր կուսակցութիւնը, խոսացել է իրենց մէջ, բայց ինքը ժողովրդին, չգիտեմ կամայ թէ ակամայ դա ասել է։
Այդ դարպասը Նժդեհն է փակել, մեր մեծ հայրերի աշխատանքով, տանջանքով, չյարմարւելով։ Այդ դարպասը, որ փակել են, հաշւարկել են, որ դա պէտք է հայկական լինի, ու, եթէ բացեցինք, գալու են բնակւեն. 10,000 հոգի, չեմ ասում մէկից 20,000 հոգի, 30,000 հոգի, բայց բուն են դնելու, իսկ իրենք ուր մտել են չեն հելել»,- Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշաւի ժամանակ ասել է Կարապետեանը։



