Հայաստան - ԱրցախՔաղաքական
Տիգրան Աբրահամեան. «Երբ իշխանութիւնն ասում էր՝ ընդդիմութիւնը շանս չունի, նկատի ունէր, որ թեկնածուներին խաղից կը հանի»

ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը գրում է.
«Փաստօրէն, երբ իշխանութիւնն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն յաղթելու, նկատի ունէր, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են։
Մարդ լինի՝ յօդւածն ի՞նչն է, որ մարդկանց վրայ չկախեն։
Գագիկ Ծառուկեանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թեւանեանի վրայ պետական դաւաճանութեան յօդւած են «կարում», առաւօտից էլ ուժայինները ներխուժել են Մարտուն Գրիգորեանի տուն։
Նոյնիսկ հետաքրքիր չէ, թէ ինչ են փնտրում. միեւնոյն է` նախապէս գծագրել են, թէ ում եւ ինչ յօդւածով են «փակելու»։
Բռնապետութեան բաստիոնում խառը ժամանակներ են»:



