Հայաստան - Արցախ

Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին կիսւել է մի գրառումով, որում Լոռին համարւում է պատմական Վրաստան

«ԱԼԻՔ» – Վրաստանի նաագահ Սալոմէ Զուրաբիշւիլին իր ֆէյսբուքեան անձնական էջով կիսւել է մի տուրիստական ընկերութեան անձնական հրապարակումով, որտեղ նոյեմբերի 10-ին ընկերութիւնը հրաւիրում է զբօսաշրջիկներին այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» եւ առաջարկում է զբօսաշրջիկներին «վերյիշել եւ յարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյեանը:

«Այս անգամ պէտք է անդրադառնամ Սալոմէ Զուրաբիշւիլու անձնական էջով (ոչ պաշտօնական) կիսւած մի տուրիստական ընկերութեան անձնական հրապարակմանը, որտեղ սոյն թւականի, նոյեմբերի 10-ին ընկերութիւնը հրաւիրում է զբօսաշրջիկներին այցելել «պատմական Վրաստանի Լոռու մարզ» եւ առաջարկում է զբօսաշրջիկներին «վերյիշել եւ յարգել մշտական, միստիկական Մեծ Վրաստանը»։ Յայտարարութիւնից նաեւ պարզ է դառնում, որ այս ընկերութիւնը պարբերաբար նախաձեռնում է նման «պատմական զբօսաշրջութիւններ»։ Այս ամենին միանշանակ ուշադրութիւն չէի դարձնի, եթէ այս ամէնով չկիսւէր Վրաստանի նախագահ Սալոմէ Զուրաբիշւիլին իր անձնական էջում (որը շատերը շփոթում են, որպէս պաշտօնական էջ, այստեղ տեղադրում եմ եւս մէկ ապացոյց, FactCheck.ge-ի նիւթի յղումը, որտեղ նոյնպէս այս էջը նշւում է որպէս նախագահի անձնական էջ  https://factcheck.ge/…/42492-socialur-qselshi-salome… , բայց իմ խորը համոզմամբ, բոլոր նրանց ովքեր նման միջոցառումներ են կազմակերպում եւ ովքեր զբօսաշրջիկներին ուղեկցում են եւ չգիտենք, թէ ինչ պատմութիւններ են պատմում, մուտքը Հայաստան պէտք է արգելւի, քանի, որ դա բերում է հայատեացութեանը, որին մենք դիմակայում ենք Վրաստանում։

Աւելի ուշ տուրիստական ընկերութիւնը ջնջել էր աղմկայարոյց յայտարարութիւնը իր ֆէյսբուքեան էջից, իսկ Վրաստանի նախագահը՝ ոչ»,- գրել է Արթուր Միրզոյեանը:

Related Articles

Back to top button