Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լիլիթ Գալստեան. «Այսպիսին լինելու եւ այսքան անկելու համար մեծ բան պէտք չէ, պարզապէս պէտք է լինել Արսէն Թորոսեան»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեաննն արձագանգել է իշխանական պատգամաւորների կողմից ՀՅԴ-ին ուղղւած անպարկեշտ արտայայտութիւններին։

«Պաթոլոգիան գիտութիւն է հիւանդութիւնների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի եւ ելքի օրինաչափութիւնների մասին։ Այն ուսումնասիրում է հիւանդութեան ընդհանուր պատճառները, օրինաչափութիւններն ու ելքը․․․

Վերջին օրերին ՔՊ-ականների՝ ներառեալ նրանց առաջնորդի քաղաքական վարքում նկատւող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։

Սա արդէն անհերքելի եւ անբուժելի ախտանիշերով դրսեւորւող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջւող ու ձեր ճակատին դաջւած ուրացողի շտամով։

Սա նաեւ օրինաչափ է, որովհետեւ գիտակցում էք եւ կանխատեսում ձեր քաղաքական հոգեվարքը։

Ու ձեզ ոչինչ չի փրկի.

մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրօ կէտը,

7 տարի շարունակ կազմաքանդել ամէն բան,

սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արեամբ,

դառնալ Արցախի ցեղասպանութեան հանցակիցը,

հայրենազրկել ու երեքհազարամեայ բնօրրանից տնաւեր դարձնել 120000 բնիկ արցախահայութեանը

ու դեռ մեղադրել ուրիշներին եւ յատկապէս Դաշնակցութեանը՝ նրան պիտակաւորելով որպէս «գլխուղեղի դաշնակիզմ»․․․

Այսպիսին լինելու եւ այսքան անկելու համար մեծ բան պէտք չէ, պարզապէս պէտք է լինել Արսեն Թորոսեան»,- գրել է նա:

Related Articles

Back to top button