Հայաստան - ԱրցախՔաղաքական
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահը Տաւուշում քննարկել է Հայաստան-Սփիւռք կապերի, Հայ Դատի գործունէութեան հարցերը

«ԱԼԻՔ» – Հայաստան հերթական այցի շրջանակներում ՀՅԴ Տաւուշի մարզային կառոյց էր այցելել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանը:
«Գասպար Կարապետեանը, լինելով Տաւուշի մարզի մեծ սիրահարը, մշտապէս կապի մէջ է նաեւ Տաւուշի մարզային կառոյցի հետ։
Հանդիպումն անցաւ արդիւնավէտ քննարկումներով։ Զրուցեցինք Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման անհրաժեշտութեան, Հայ Դատի գործունէութեան, մեր պետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների, դրանց լուծման ուղիների շուրջ»,- յայտնել է նա: