ՄիջազգայինՔաղաքական
Ստեփան Դանիէլեան. «Վրաստանի անկայուն իրավիճակը կախւած կը մնայ մինչեւ ԱՄՆ ընտրութիւնները»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Վրաստանում ստեղծւած իրավիճակին, նշելով, որ անկայունութիւնն այդ երկրում կը շարունակւի մինչ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները:
«Վրաստանի անկայուն իրավիճակը կախւած կը մնայ մինչեւ ԱՄՆ ընտրութիւնները։
Թրամփի կոնտրագենտը Եւրոպայում Օրբանն է, ով յաղթանակի կապակցութեամբ շնորհաւորեց «Վրացական երազանք»-ին դեռեւս մինչեւ ընտրութիւնների արդիւնքների պաշտօնական յայտարարութիւնը։
Թրամփի յաղթանակի դէպքում ընդդիմութիւնը կը մնայ որբ, հակառակ դէպքում անկայունութիւնը կը շարունակւի»,- գրել է նա: