ՄիջազգայինՔաղաքական

Վիկտոր Օրբանն այսօր կը ժամանի Թբիլիսի. կը հանդիպի Կոբախիձէի հետ

«ԱԼԻՔ» – Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հոկտեմբերի 28-29-ը այցով կը ժամանի Վրաստան: Հաղորդում է Tert.am-ը՝  Newsgeorgia-ին յղումով:

Վրաստանի իշխանութիւններն Օրբանին համարում են Եւրոպայում իրենց գլխաւոր դաշնակիցներից մէկը։

Նա մի շարք հանդիպումներ կունենայ Թբիլիսիում, կը հանդիպի նաեւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձէի հետ։ Կոբախիձէն ու Օրբանը հանդէս կը գան մամուլի համար յայտարարութիւններով։

Նշենք, որ Հունգարիայի վարչապետն առաջինն էր, որ շնորհաւորեց «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրութիւններում տարած յաղթանակի կապակցութեամբ՝ նախքան ընտրութիւնների նախնական արդիւնքների պաշտօնական հրապարակումը։

«Վրաստանի ժողովուրդը գիտի, թէ որն է լաւագոյնն իր երկրի համար, եւ այսօր իր ձայնը լսելի դարձրեց բոլորին»,- յայտարարել էր Հունգարիայի վարչապետը։

Related Articles

Back to top button