Սիրանուշ Սահակեան. «Բաքւի դատարանում կան դրածոյ «տուժողներ» եւ «վկաներ», ներգրաււած ադրբեջանցի փաստաբանները գործակալներ են»

«ԱԼԻՔ» – «Բաքւի ռազմական դատարանում տեղի են ունենում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ յարուցւած գործերով կեղծ դատավարական նիստերը ընթանում են ադրբեջանական սցենարով եւ շատ կանխատեսելի ելքով»։ Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասել է «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի» նախագահ, իրաւապաշտպան Սիրանուշ Սահակեանը։
«Այդ դատավարութիւնների ընթացքում տեղի ունեցողը մեզ համար անակնկալ չէ, ադրբեջանական գործելակերպ է՝ հաշւի առնելով հայերի նկատմամբ ատելութեան ու խտրականութեան խորքային բնոյթը։ Այստեղ կեղծ յայտարարութիւնների եւ պետական իրական վարքագծի մէջ կայ հսկայական խզում, ինչը նկատելի է նաեւ միջազգային գործընկերների համար։ Մենք այս փուլում դիտարկում ենք այն խնդիրը, որ կան դրածոյ «տուժողներ» եւ դրածոյ «վկաներ»։
Առհասարակ վկան պէտք է անմիջական տեղեկութիւններ ունենայ իրադարձութիւնների վերաբերեալ եւ տուժողների անմիջական իրաւունքները պէտք է շօշափւեն ենթադրւող յանցագործութիւններից։ Սակայն հիմա Բաքւում ընթացող «դատավարութիւներում» տեսնում ենք «վկաներ», որոնք ոչ միայն անտեղեակ են յայտնի դէպքերից, այլեւ կոնկրետ փաստերին, որի առնչութեամբ վկայութիւններ են տալիս»,- նշել է Սիրանուշ Սահակեանը։