Հայաստան - ԱրցախՄշակութայինՔաղաքական

Աւանէսով. «Ադրբեջանցիներն oկnւպացւած Արցախում յատկապէս դաժանօրէն nչնչացնում են յաղթանակը խորհրդանշող յուշարձանները»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի իշխանութիւններն պետական լրատւամիջոցների միջոցով հաղորդել են, որ Արցախում 1990-ականներից մինչեւ 2023 թւական կառուցած բոլոր յուշարձանները ոչնչացւելու են»: Panorama.am-ի հետ զրոյցում ասել է Արցախի մշակութային ժառանգութեան օմբուդսմէն, ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի աշխատակից Յովիկ Աւանէսովը։

Նա նշել է, որ ադրբեջանցիներն առաւելապէս դաժան վերաբերմունք ունեն Արցախի Հանրապետութեան տարածքում յաղթանակի խորհրդանիշների եւ համալիրների նկատմամբ՝ կը լինի Հայրենական պատերազմի, Արցախեան  պատերազմի յուշանկիւններ, խաչքարեր, կիսանդրիներ, արձաններ։

«Նման յուշարձաններն առաւել դաժանօրէն են ոչնչացնում,  քանի որ այդպէս փորձում են ոչնչացնել յաղթանակի խորհրդանիշները։ Ինչքան էլ ոչնչացնեն յուշարձանները, յաղթանակի խորհրդանիշը չի դադարի լինել մեր սրտերում, հոգում, մշտապէս խօսելու ենք այդ մասին»,- ասել է Աւանէսովը։

Նշենք, որ աւելի վաղ, Panorama.am-ի հետ զրոյցում, Աւանէսովն անդրադառնալով օկուպացւած Արցախի տարածքում բռնկւած հրդեհներին՝ յայտրարաել էր, որ հրդեհները միտումնաւոր չեն մարում եւ դրանք ի սկզբանէ կազմակերպւած են եղել յատուկ նպատակով՝ հրդեհւող բնակավայրերի մերձակայքում իրականացրած վանդալիզի հետքերի ոչնչացում, ինչպէս նաեւ այն բնակավայրերում, որտեղ նախատեսել են ապօրինի ծրագրեր իրականացնել, տարածքի ազատում։

«Դրա լաւագոյն մեխանիզմներից մէկը  բնական աղէտի անւան տակ նման մշակութային ցեղասպանութիւն իրականացրելն է:

100-ից աւելի պատմամշակութային կարեւոր  նշանակութիւն ունեցող արժէքներ են գտնւում հրդեհի մերձակայ բնավայրերում։ Այդ յուշարձանները, ընդհանրապէս, Արցախի ամբողջ պատմամշակութային ժառանգութիւնը,  համամարդկային նշանակութիւն ունեցող արժէք է, ոչնչացնելով ցանկացած յուշարձան՝ Ադրբեջանը հարւածում է ոչ միայն հայկական ինքնութեանը, այլ համաշխարհային քաղաքակրթութեանը»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասել էր Աւանէսովը։

Related Articles

Back to top button