ՄիջազգայինՔաղաքական
Լիբանանի վարչապետ. «Իսրայէլի յարձակումների պատճառով փախստականների թիւը կարող է հասնել 500 հազարի»

«ԱԼԻՔ» – Լիբանանի կառավարութիւնը մտահոգւած է քաղաքացիական բնակավայրերի վրայ Իսրայէլի կողմից շարունակւող յարձակումների հետեւանքով տեղահանւածների աճող թւով:
Այս մասին ըստ լիբանանեան լրատւամիջոցների՝ յայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելոյթ ունենալով Բէյրութում կայացած մամուլի ասուլիսում։
«Հարաւային շրջաններից փախստականների թիւը կարող է հասնել կէս միլիոն մարդու։ Իշխանութիւններն օգտագործում են բոլոր հնարաւորութիւնները նրանց ապաստան տալու համար»,- ասել է նա: