Դոկտոր Քազեմին Wyoming Star-ին տւած հարցազրոյցում. ՆԱՏՕ-ն անցնում է «Կեղծ Զանգեզուրի միջանցք»-ի նպատակներից մէկը իրանական բնիկ ատրպատականցիների իրական ինքնութեան բնոյթը՝ թուրքականի շրջելն է»

Թեհրանում միջազգային իրաւունքի դասախօս եւ Եւրասիայի հարցերով աւագ հետազօտող, դոկտ. Ահմադ Քազեմին ամերիկեան «Wyoming Star» պարբերականին տւած հարցազրոյցում նշել է. «Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման նպատակներից մէկը Անգլիայի պատմական ծրագիրն է՝ ստեղծել թուրանական աշխարհ: Թուրանական աշխարհը ենթադրաբար պիտի անցնի էթնիկական ընդվզումներ ծրագրին Իրանում, Ռուսաստանում եւ Չինաստանում: Իսկ իրանական բնիկ ատրպատականցիների իրական ինքնութեան բնոյթը, որը զուտ իրանական է՝ շիա դաւանանքով, պիտի վերածի թուրքական ինքնութեան»:
Համալսարանի միջազգային իրաւունքի պրոֆեսորը, Սպիտակ տանը ստորագրւած Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վերաբերեալ հարցին պատասխանել է. «Իրանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ կնքւած խաղաղութեան համաձայնագիրը, քանի որ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը ենթադրում է երկու երկրների միջազգային սահմանների ճանաչում: Սա կարող է կանխել Ադրբեջանի Հանրապետութեան էթնիկական եւ տարածքային նկրտումներով մտադրութիւնները՝ գերիշխելու Հայաստանի հարաւային շրջաններին, ինչն ուղեկցւում է Հայաստանի փոխարէն շինծու «Արեւմտեան Ադրբեջան» բառակապակցութիւնն օգտագործելով»:
Դոկտ. Քազեմին յաւելել է նաեւ, որ Իրանը դէմ չէ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի միջեւ հաղորդակցութեան գծերի ապաշրջափակմանն ու ճանապարհների բացմանը: «Թեհրանը դէմ է ցանկացած միջսահմանային միջանցքի, որը կարող է խախտել ընդունող երկրի՝ Հայաստանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը եւ բերելու է աշխարհաքաղաքական փոփոխութիւնների: Ադրբեջանի Հանրապետութեան կողմից միջանցքի վերաբերեալ խնդրանքի համար, որը հիմնւած է 2020 թւականի Մոսկւայում կնքւած հրադադարի համաձայնագրի վրայ, իրաւական հիմք չկայ: Բացի այդ, միջազգային իրաւունքի համաձայն, Նախիջեւանում անկլաւային իրավիճակը Բաքւի համար չի սահմանում իրաւունք միջանցք պահանջելու»:
Իրավիճակից դուրս գալու ելքի վերաբերեալ «Wyoming Star»-ի հարցին ի պատասխան, դոկտ. Քազեմին մատնանշել է Իրանի տարածքով անցնող «Արաքսի միջանցք»-ը, հէնց այն է, որով Բաքուն կարող է իր ճանապարհային, երկաթուղային եւ էներգետիկ գծերը Նախիջեւանին միացնելու համար»:
Դոկտ. Քազեմին ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից «Զանգեզուր» բառի վրայ պնդումը վկայում է Հայաստանի Սիւնիք նահանգի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, ինչը «ՄԱԿ-ի կանոնադրութեան 2-րդ յօդւածի լուրջ խախտում է:
«Wyoming Star»-ը եզրափակելով յօդւածը նշել է, որ դոկտ. Քազեմին Իրանի դիրքորոշումները հետեւեալ կերպ է նկարագրում. «Թեհրանի տեսանկիւնից, Բաքւի եւ Անկարայի պնդումները սահմանային միջանցք ստեղծելու վերաբերեալ համապատասխանեցւած է ՆԱՏՕ-ի մեծ ծրագրի հետ: Այդ ծրագրի նպատակն է ստեղծել ՆԱՏՕ-ի մայրուղի Միջերկրական ծովից եւ Թուրքիայից դէպի Կովկաս, Կասպից ծով եւ Կենտրոնական Ասիա: Այս միջանցքի ստեղծման հիմնական նպատակն է տարածաշրջանի էներգետիկ եւ տարանցիկ հաւասարումներից վերացնել Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցութիւն, ինչպէս նաեւ անարգել ձեռք մեկնել Կասպից ծովի երկու կողմերում առկայ հազւագիւտ մետաղների պաշարներին: Յստակ կարելի է նշել, որ այս միջանցքի ստեղծման նպատակներից մէկը Անգլիայի պատմական ծրագիրն է՝ թուրանական աշխարհի ստեղծումը: Ենթադրեալ այդ «աշխարհը» ակտիւացնելու է էթնիկական անհնազանդութիւններն Իրանում, Ռուսաստանում եւ Չինաստանում, եւ թուրքականի է վերափոխելու ատրպատականցիների ինքնութեան ակունքները, որը զուտ իրանական է եւ շիադաւան: Կեղծ «Զանգեզուրի միջանցք»-ի անւանումը «Թրամփի ուղին դէպի միջազգային խաղաղութիւն եւ բարգաւաճում» անւանափոխելով չի փոխւի այս ծրագրի բնոյթն ու նպատակները: Իրանը ընդհանուր սահմաններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան հետ եւ հետաքրքրւած է երկու երկրների հետ յարաբերութիւնների ընդլայնմամբ: Երկու երկրներն էլ ժամանակին եղել են պատմական Իրանի գերիշխանութեան ներքոյ: Իրանը համոզւած է, որ Կովկասում տարածաշրջանային անվտանգութեան համակարգը պէտք է ձեւաւորւի 3+3 ձեւաչափով, որը ենթադրում է կովկասեան երեք երկրների եւ նրանց հարեւանների (Իրան, Ռուսաստան եւ Թուրքիա) մասնակցութիւնը։ Սա նոյն մոդելն է, որը դոկտ. Քազեմին առաջարկել էր իր 2005 թւականի «Անվտանգութիւնը Հարաւային Կովկասում» գրքում»: