ՄիջազգայինՔաղաքական

Բացի Կուրսկի շրջանից, Ուկրաինայի ԶՈՒ-ն ցանկանում էր գրաւել նաեւ Բելգորոդի շրջանի մի մասը

«ԱԼԻՔ» –  Բացի Կուրսկի շրջանից, Ուկրաինայի ԶՈՒ-ն ցանկանում էր գրաւել նաեւ Բելգորոդի շրջանի մի մասը։

Այս մասին ըստ News.am-ի՝ ասել է «Ահմաթ» յատուկ նշանակութեան ուժերի հրամանատար եւ ՌԴ ՊՆ ռազմաքաղաքական վարչութեան պետի տեղակալ Ապտի Ալաուդինովը։

«Մենք գիտենք, որ տարածք մուտք գործած մարդկանց թիւը ենթադրաբար կազմում է մօտ 12 հազար մարդ։

Նշենք, որ դրանք որոշ գումարտակների ու բրիգադների մնացած ստորաբաժանումներն են, որոնք ձգւել էին առաջնագծի ողջ երկայնքով»,- ասել է նա։

Ըստ Ալաուդինովի՝ ներխուժումն իրականացրած զինւորականների մէջ կային ոչ միայն ուկրաինացիներ։

Related Articles

Back to top button