ՄիջազգայինՔաղաքական

Սպիտակ տուն. «ԱՄՆ-ն չի մասնակցել Ուկրաինայի ԶՈՒ-ի Կուրսկի շրջան ներխուժման պլանաւորմանն ու նախապատրաստմանը»

«ԱԼԻՔ» – Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարինէ Ժան Պիերը պնդում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել Ուկրաինայի Զինւած ուժերի Կուրսկի շրջան ներխուժման պլանաւորմանն ու նախապատրաստմանը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այլեւս ասելու բան չունեմ։ Միայն կասեմ, որ մենք հաստատ ոչ մի կերպ չենք մասնակցել այս գործողութեան պլանաւորմանը կամ նախապատրաստմանը»,-հերթական ճեպազրոյցում յայտարարել է նա։

Նշենք, որ աւելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը նոյնպէս յայտնել էր, որ պաշտօնական Կիեւը նախապէս չի զգուշացրել Վաշինգտոնին Կուրսկի շրջանի վրայ ուկրաինական զինւած ուժերի յարձակման մասին։

Պենտագոնի պաշտօնեայի խօսքով՝ Կուրսկի շրջանում ամերիկեան զէնքի կիրառմամբ հարւածներ հասցնելը համապատասխանում է ԱՄՆ քաղաքականութեանը։

«Առայժմ ես կասէի, որ, ըստ մեր գնահատականների, դրանք մեր հաստատած քաղաքականութեան շրջանակներում են, այդ քաղաքականութիւնը չի փոխւել, մասնաւորապէս, ամերիկեան զէնքի կիրառման մասով»,- ասել է Ռայդերը։

Related Articles

Back to top button