Միջազգային

Մասկը Հնդկաստանի վարչապետի հետ հանդիպմանը ներկայացել է 3 երեխաների եւ կնոջ հետ

«ԱԼԻՔ» – Միլիարդատէր, ԱՄՆ կավառավարութեան արդիւանւէտութեան վարչութեան ղեկավար Իլոն Մասկը շարունակում է երեխաների հետ մասնակցել քաղաքական միջոցառումներին. այս անգամ միլիարդատէրը 12 երեխաներից 3-ի եւ քաղաքացիական կնոջ հետ Սպիտակ տանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետին՝ Նարենդրա Մոդիին: Այս մասին տեղեկացնում է անգլիական Daily Mail-ը:

Մոդին երեխաներին նւիրել է հնդիկ հեղինակների գրքեր եւ նշել, որ ուրախ էր հանդիպել Մասկի ընտանիքի հետ եւ քննարկել կարեւոր հարցեր։ Այնուհետեւ վարչապետը գնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:

Նշենք, որ օրերս Մասկը որդու հետ մասնակցել էր Սպիտակ տանը Թրամփի հետ քննարկմանը: Մինչ քաղաքական գործիչները քննարկում էին պետական ​​ապարատի բարեփոխումը, Մասկի 4-ամեայ որդին ծամածռել է դէմքը, նստել հօր ուսերին, ընդհատել նրա ելոյթը եւ նոյնիսկ ինչ-որ բան շշնջացել Թրամփի ականջին, ինչին նախագահը պատասխանել է ժպիտով:

Իսկ դրանից առաջ նա որդուն տարել էր Սպիտակ տանն Արգենտինայի նախագահ Խաւիէր Միլէյի հետ հանդիպմանը:

Ձեռնարկատէրը երեխաներ ունի 3 տարբեր կանանցից: Նրա ներկայիս քաղաքացիական կինը Շիւոն Զիլիսն է. նրանք 3 երեխայ ունեն:

Related Articles

Back to top button