Միջազգային
Հարցւածների 87.5 տոկոսը դէմ է Տաւուշի վերաբերեալ Փաշինեանի գործողութիւններին
«Վարչապետ Նիկոլ Փաշինեանը առաջարկում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահամանազատումը իրականացնել փուլային եւ նախատեսում է սկսել Տաւուշի մարզից, ինչը նշանակում է 4 բնակավայրի՝ գիւղերի անկլաւների փոխանցում Ադրբեջանին: Որքանո՞վ է այս մօտեցումը Ձեզ համար ընդունելի»․ այս հարցն է տրւել ՀՀ քաղաքացիներին։
Պատասխանները բաշխւել են հետեւեալ կերպ․
Միանշանակ ընդունելի է – 2.9%
Աւելի շուտ ընդունելի է – 6.0%
Աւելի շուտ ընդունելի չէ – 7.8%
Ընդհանրապէս ընդունելի չէ – 79.7%
Դժւարանում եմ պատասխանել – 3.6%
Նշենք, որ հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ 1101 քաղաքացուց՝ մարտի 27-29-ը: