ՄիջազգայինՔաղաքական
Իսրայէլի պատերազմի նախարարն սպառնում է Էրդողանին

Իսրայէլի պատերազմի նախարար Իսրայէլ Կացը սպառնալիքներով է արձագանգել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցէին՝ թուրքերէն գրառում կատարելով եւ նրան մեղադրելով Սիրիայում «անհարկի արկածախնդրութիւնների» տանելու Թուրքիայի քաղաքականութիւնը։
Կացը յայտարարել է, թէ Էրդողանը պէտք է շարունակի Թուրքիայի խորհրդարանում Իսրայէլի դէմ իր «դատարկ ու երեւակայական ելոյթները» եւ զգուշացրել է, որ Իսրայէլը թոյլ չի տայ որեւէ կողմի սպառնալ իր անվտանգութեանը։
«Մի փորձէք Իսրայէլի ինքնապաշտպանութեան վճռականութիւնը»,- յայտարարել է Կացը՝ դիմելով Էրդողանին։
Լարւածութիւնը սրւել է նաեւ այն բանից յետոյ, երբ Իսրայէլը ռմբակոծել է Թուրքիայի սահմանին մօտ գտնւող սիրիական ռազմաօդային խարիսխը՝ պնդելով, թէ Սիրիան պատրաստւում է թոյլատրել թուրքական ուժերի տեղակայումը տարածքում։



