Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էրդողան. «Ուրախ ենք տեսնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի համարձակ քայլերը»

«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքւում «յաղթանակի պարադի» յայտարարել է՝ յոյս ունեն, որ կը հասնեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղութեան։ Հաղորդում է Alpha News-ը:

«Մենք բարձր ենք գնահատում իմ եղբօր՝ Իլհամ Ալիեւի անկեղծ ջանքերը՝ երկարատեւ խաղաղութիւն հաստատելու համար։ Մենք ուրախ ենք տեսնել այս ուղղութեամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի համարձակ քայլերը։ Այս հիանալի յաղթանակը կը յանգեցնի երկարատեւ համաձայնագրի, որը կամրապնդի խաղաղութիւնն ու անդորրը տարածաշրջանում՝ երկու առաջնորդների կառուցողական դիրքորոշման շնորհիւ»,- նշել է Էրդողանը։

Էրդողանը նաեւ յոյս է յայտնել, որ Աստւած Ադրբեջանին եւ թուրքական աշխարհին դեռ շատ յաղթանակներ է պարգեւելու:

«Ղարաբաղի «ազատագրումը» (չակերտները մեր կողմից է-ԽՄԲ.) հպարտութեան աղբիւր է թուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում յաղթանակը ոսկէ տառերով է գրւած թուրքական աշխարհի պատմութեան մէջ, մեր ընդհանուր պատմութեան մէջ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Related Articles

Back to top button