Հայաստան - ԱրցախՔաղաքական
Միածնաէջ Մայր Տաճարում կը մատուցւի Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հայրենի երկրի խաղաղութեան, գերեալների ազատութեան եւ նեղեալների մխիթարութեան համար

«ԱԼԻՔ» – Այսօր՝ յուլիսի 2-ին, Ժամը 18:30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում կը մատուցւի Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատւական համակարգը:
«Սուրբ Պատարագը մատուցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը։
Հրաւիրում ենք բարեպաշտ հաւատացեալներին մասնակից լինելու Պատարագի սրբազան արարողութեանը եւ աղօթք բարձրացնել հայրենի երկրի խաղաղութեան, գերեալների ազատութեան եւ նեղեալների մխիթարութեան համար»,- նշւում է հաղորդագրութեան մէջ: