
Իսլ. խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը յայտարարել է, որ մինչեւ Իրանի ներկայացրած եօթ պայմանների կատարումը, ըստ Իսլամաբադի փոխըմբռնման փաստաթղթի, Հորմոզի նեղուցը չի վերադառնայ բնականոն ընթացքի:
Նա նշել է, որ անցել է ժամանակ ծախսելով միակողմանի պահանջներ պարտադրելու շրջան, ընդգծելով, որ Իրանը պատրաստ է միաժամանակ վարել թէ՛ պատերազմը, թէ՛ բանակցութիւնները։
Ղալիբաֆի յայտարարութիւնները հնչել են խորհրդարանի այսօրւայ առցանց լիագումար նիստի ընթացքում, որը նախագահել է ինքը։
Նիստի օրակարգում, մասնաւորապէս, ներառւած է եղել օտարերկրեայ ուժերի եւ հետախուզական ծառայութիւնների ազդեցութեան դէմ պայքարի օրինագծի քննարկման շարունակութիւնը։ Քննարկումների թեմաներից է եղել նաեւ անհրաժեշտութեան դէպքում ԶՈՒ-ի կողմից զէնքի կիրառման մասին օրէնքի փոփոխութիւնների նախագիծը, հանրային հաւաքների եւ երթերի պաշտպանութեան, պետական պարտքի կառավարման, ինչպէս նաեւ օդի մաքրութեան մասին օրէնքում փոփոխութիւն կատարելու օրինագծերը։



