Հասարակական
Խաղաղութիւնը միայն պատերազմի բացակայութիւնը չէ

Խաղաղութիւնը բառ է, որ բոլորն են ցանկանում, բայց ոչ բոլորը նոյն կերպ են հասկանում։ Երբեմն խաղաղութիւնը ներկայացւում է որպէս սահմանների վերացում, երբեմն՝ որպէս սահմանների վերջնական ամրագրում։ Սակայն առանց սահմանների խաղաղութիւնը կարո՞ղ է լինել կայուն, իսկ բռնի գծւած սահմանները՝ կարո՞ղ են երաշխաւորել խաղաղութիւն։
Խաղաղութիւնը՝ առանց սահմանների՞, թէ՞ սահմանները՝ յանուն խաղաղութեան։ Խաղաղութիւնը փոխադարձ յարգանք է, փոխադարձ ճանաչում, իրաւունք եւ անվտանգութիւն։
Սահմանը միայն բաժանող գիծ չէ։ Այն պատասխանատւութեան գիծ է։
Հարցը գուցէ ոչ թէ սահմանների՛ կամ խաղաղութեա՛ն ընտրութիւնն է, այլ այն, թէ ինչպիսի խաղաղութիւն կարող է գոյատեւել սահմանների յստակութեան եւ իրաւունքի յարգանքի պայմաններում։



