ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՀ նախագահը եւ դեսպան Սոբհանին ընդգծել են երկու երկրների միջեւ սերտ կապերի ամրապնդման անհրաժեշտութիւնը

«ԱԼԻՔ» – ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրեանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Այս մասին յայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

«Հանրապետութեան նախագահը ողջունել է դեսպանին եւ ի դէմս նրա՝ շնորհաւորել Իրանի ժողովրդին եւ բարձր ղեկավարութեանն Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 46-ամեակի կապակցութեամբ եւ մաղթել յաջողութիւններ եւ բարգաւաճում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ հարցեր, ինչպէս նաեւ ընդգծել երկու երկրների միջեւ գործընկերութեան եւ համագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնը։ Յատուկ ուշադրութիւն է դարձւել տնտեսական, մշակութային եւ տրանսպորտային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման առաջընթացին։

Նախագահ Խաչատուրեանը եւ դեսպան Սոբհանին ընդգծել են երկու երկրների միջեւ սերտ կապերի ամրապնդման եւ ընդլայնման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ շարունակական ջանքերի ներդրման կարեւորութիւնը՝ ուղղւած երկկողմ փոխգործակցութեան հետագայ զարգացմանը, ինչը յարիր է երկու երկրների միջեւ փոխըմբռնման եւ փոխշահաւէտ համագործակցութեան բարձր մակարդակին»,- ասւած է հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Related Articles

Back to top button