Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ական «լափառոշութեան» տխուր վախճանը

«Մեր դէմ խաղ չկայ…» ու «ժողովրդի քւէ…» ամէն քայլափոխի բղաւող իշխանական խմբակն այսօր (սեպտեմբերի 17-ին) սեփական մահախօսականը լսեց երեւանցիների ընտրութեան արդիւնքում քւէաթերթի հաշւող ձայների տոնայնութիւնից։ Մայրաքաղաքի 824 հազար 250 ընտրողից ստացել է 80 հազարից պակաս։ Ասել է թէ՝ 10 տոկոսից պակաս։ Հիմա համեմատէք՝ 2018-ին Երեւանի ընտրութիւններում 294 092 քւէ ստացած ուժը 5 տարի անց ունի միայն 80 հազար քւէ։ Գահավիժում դէպի նիկոլական փորած անդունդ»,- իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Անգամ էական էլ չէ, Երեւանի քաղաքապետ կընտրւի առաջին փորձից, թէ՝ ոչ։

Այս պատկերը բաւական է, որ ՔՊ-ական «լափառոշները», Երեւանի քաղաքապետարանի դիմաց թանկարժէք բեմի վրայ կանգնած ու յոխորտացող մեծախօսները հանրային խայտառակութիւնից ազատւելու համար կէսգիշերն անց գնան նոյն վայր ու վայելեն այն գազոնների ու ծաղկանոցների համը, որն անասելի թանկ գնով նոր էին այնտեղ տեղաւորել ու դրանով էին հպարտանում, երբ Արցախը շրջափակման մէջ է ու 120 հազար մեր հայրենակից սովամահութեան եզրին է:

Related Articles

Back to top button