Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռոբերտ  Քոչարեան. «Նիկոլ Փաշինեանը ներքին չարութեան հսկայական ծաւալ ունի. իր մարմնի մէջ այդ չարութիւնը չի տեղաւորւում, անընդհատ դուրս է տալիս»

«ԱԼԻՔ» – «Նիկոլ Փաշինեանը ներքին չարութեան հսկայական ծաւալ ունի»։ Այս մասին 5-րդ ալիքին տւած հարցազրոյցում ասել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը։

«Իր մարմնի մէջ այդ չարութիւնը չի տեղաւորւում, անընդհատ դուրս է տալիս։ Եթէ ինքնա լինելու այդպէսա լինելու, մենք ներքին համերաշխութիւն ու կայունութիւն չենք ունենալու»,- ասել է նա։

Անդրադառնալով Արացխի կոստին, Քոչարեանն ասել է. «Մարդիկ չունէին փորձ, չունէին գիտելիքներ, բայց հագել էին մի կոստյում, որը, հաստատ, իրենց վրայով չէր: Անճարութեան մի զգացողութիւն էր, որ դու տեսնում ես՝ ամէն ինչ կորցնում ես, քո հայրենիքը կորցնում ես»:

ՀՀ երկրորդ նախագահի խօսքով՝ Ադրբեջանը հիմա չի կրակում, քանի որ ինչ ուզում են՝ Նիկոլ Փաշինեանը տալիս է. «Ես չեմ հաւատում որեւէ խաղաղութեան, որն ամրագրւած չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով»։

Related Articles

Back to top button