ԻրանՔաղաքական

Իրանը արձագանգել է հակայեղափոխական մի շարք տարրերի հետ սիոնիստ նախարարի հրապարակային հանդիպմանը

«ԱԼԻՔ»-ը վկայակոչելով parstoday.ir/hy-ին գրել է Իրանի Արտաքին գործերի նախարարութեան խօսնակը սիոնիստական ռեժիմի հետախուզութեան նախարարի հրապարակային հանդիպումը՝ Լոնդոնում մի շարք հակայեղափոխական տարրերի հետ անւանել է Իսլամական յեղափոխութեան եւ Իրանի ժողովրդի դէմ ապստամբութեան չարաբաստիկ եռանկիւնու շարունակութիւն:

Սիոնիստական ռեժիմի հետախուզութեան նախարար Գիլա Գամլիլը չորեքշաբթի, սեպտ. 6-ին, Լոնդոնում հանդիպել եւ զրուցել է մի քանի հակայեղափոխական տարրերի հետ:

Այս հանդիպումը, իսրայէլցի այս բարձրաստիճան պաշտօնեայի՝ հակայեղափոխական տարրերի հետ կապի ուղիներ ստեղծելու ամիսներ տեւած արշաւի մի մասն է։

«Ֆարս» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Նասեր Քանանին սեպտ. 8-ին, սոցցանցերից մէկում անդրադարձել է 1978 թ. սեպտեմբերի 8-ի իրանական շահրիւար ամսի 17-ի ապստամբութեանը Իրանի միապետական համակարգի դէմ:

«Այդ օրը Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի չարաբաստիկ եռանկիւնու աջակցութեան վրայ յենւած ճնշող ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի յեղափոխական ապստամբութեան արիւնալի ճնշման օրն է։ Քանանին յաւելել է, որ Լոնդոնում Սիոնիստական ռեժիմի հետախուզութեան նախարարի հրապարակային հանդիպումը հակայեղափոխական մի շարք տարրերի հետ ակնյայտօրէն ցոյց է տալիս Իսլամական յեղափոխութեան եւ Իրանի ժողովրդի դէմ ապստամբութեան չարաբաստիկ եռանկիւնու շարունակութիւնը»։

Related Articles

Back to top button