ՄիջազգայինՔաղաքական
Թրամփը յանձնարարել է Պուտինի հետ բանակցութիւններ վարել երդմնակալութիւնից յետոյ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը յանձնարարել է իր թիմին հեռախօսազրոյց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ յունւարի 20-ին նրա երդմնակալութեան արարողութիւնից յետոյ առաջին օրերին։ Այս մասին յայտնում է CNN-ը՝ յղում անելով աղբիւրներին։
Հեռուստաալիքի տւեալներով՝ «Թրամփն իր օգնականներին յանձնարարել է հեռախօսազրոյց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պաշտօնը ստանձնելուց մի քանի օր յետոյ»։
Զրոյցի թեմաներից մէկը, հաղորդում է CNN-ը, կը լինի առաջիկայ ամիսներին ուկրաինական հակամարտութեան կարգաւորման նպատակով երկու առաջնորդների հնարաւոր անձնական հանդիպման քննարկումը։