Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Կրեմլը մեկնաբանել է Փաշինեանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարաւորութեան մասին յայտարարութիւնները

Մոսկւան լսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարաւորութեան մասին, դեռ շատ աշխատանք կայ, իրավիճակի պարզաբանման համար անհրաժեշտ են շփումներ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- գրում է «ՌԻԱ Նովստի»-ին։

«Իհարկէ, մենք լսել ենք Փաշինեանի յայտարարութիւնները։ Ակնյայտօրէն, իհարկէ, հիմա շատ աշխատանք կայ անելու։ Մեզ անհրաժեշտ են շփումներ ինչպէս ՀԱՊԿ շրջանակներում, այնպէս էլ երկկողմ մակարդակով մեր հայ գործընկերների հետ։ Մենք կը պարզաբանենք եւ կը խօսենք վարչապետի արած յայտարարութիւններին համահունչ»,- ասել է Պեսկովը:

Հարցին, թէ ինչպէս է ՀԱՊԿ-ը վերաբերւում Փաշինեանի նման յայտարարութիւններին, Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը չի ​​կարող խօսել կազմակերպութեան անունից։

Yerkir.am

Related Articles

Back to top button