Թեհրան
Պաղեստինի ժողովրդին նւիրւած աղօթք՝ Հայ Աւետարանական եկեղեցում Արա Շահվերդեանի մասնակցութեամբ
![](/wp-content/uploads/2024/03/avetaranakan-church-20240316-780x470.jpg)
Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը կիրակի, մարտի 10-ին ներկայ է գտնւել Թեհրանի Հայ Աւետարանական եկեղեցում իրականացւող արարողութեանը, որը գլխաւորում էր Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը:
Արարողութեան ընթացքում ընթերցւեց կանանց համաշխարհային աղօթքը նւիրւած՝ Գազայի զոհերի յիշատակին, խաղաղութիւն մաղթելով Պաղեստինին:
Յատկանշական է, որ օրեր առաջ նաեւ, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ Վերապատւելի դոկտ. Միշէլ Աղամալեանը, այցելել էր պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակ, յաջողութիւն մաղթելով չորսամեայ առաքելութեան աշխատանքներում: