ԹեհրանՀամայնքՄշակութային
Իր բեմաշրջանն սկսեց «Տունս շալակած»-ը

«ԱԼԻՔ» – Հինգշաբթի եւ ուրբաթ՝ մայիսի 8-ին եւ 9-ին, «Արարատ»-ի «Կոմիտաս»-ի բեմում իր բեմականացման շրջանն սկսեց «Տունս շալակած» ներկայացումը: Նախաձեռնութիւնը Հ. Մ. «Սիփան» միութեան «Մկրտիչ Թաշճեան» թատերախմբինն է՝ Բիայնա Մահմուդեանի ղեկավարութեամբ:
Ներկայացման անդրանիկ վարագոյրին հանդիսատեսի շարքերն էին համալրել Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ Սրբազան Հօր օգնական՝ Տ. Առաքել աբղ. Գատեհճեանը, ով նաեւ ներկայացման աւարտին իր օրհանանքի ու գնահատաանքի խօսքն ուղղեց թատերախմբին:
Ներկայացման երկրորդ օրը յատուկ հրաւէրով ներկայ էին թատրոնի, կինոյի եւ արւեստի իրանահայ գործիչներից քանիսը:
«Տունս շալակած»-ը բեմում կը լինի նաեւ մայիսի 15-ին եւ 16-ին: