
«ԱԼԻՔ» – Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան հանրութեան հետ կապից տեղեկացել ենք, որ միութեան աղջիկների ֆուտսալի խումբը, որը ի դէպ համարւում է Թեհրանի հայկական միութիւններում գործող միակ ֆուտսալի խումբը, հոկտեմբերի 1-ին իր առաջին պաշտօնական եւ իդէպ ընկերական խաղով է հանդէս եկել:
Նոյն օրը միութեան աղջիկները գլխաւորութեամբ իրենց մարզիչ Ֆաթեմէ Բիդարիի Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի յարկի տակ մրցակցել են «Աբսարդ Դամաւանդ» խմբի դիամց:
Թէեւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան սկսնակ խումբը 3-4 հաշւով պարտւել է մրցակցին, սակայն որպէս առաջին խաղը աղջիկները տրամադրւած էին մարտական ոգով եւ դրսեւորեցին յաջող խաղ մի խմբի դիմաց, որը ունի անցեալ:
Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան աղջիկների ֆուտսալի ձեւաւորման եւ խաղի կապակցութեամբ, անկախ արդիւնքից, միութեան վարչութիւնը իր գնահատանքն է ուղղել խմբին եւ իրենց պատասխանատուներին, նրանց մաղթելով նորանոր յաջողութիւններ, յուսալով, որ միութեան 45-ամեակի սեմին կայացած այս խաղով մարզկուհիները աւելի բարձր ոգով տոգորւած Իրանի մասշտաբում գրաւեն յաջողութիւններ:
«ԱԼԻՔ»-ը եւս ողջունում է նորակառոյց մարզական խմբի մարզկուհիներին եւ մարզական յաջողութիւններ ցանկանում նրանց:









