ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՄշակութային

Իրանը «ՀԱՅՖԵՍՏ»-ում՝ հինգ ներկայացմամբ

ՀԱՅՖԵՍՏ միջազգային կատարողական արւեստների 24-րդ փառատօնի Իրանի բաժինն այս տարի եւս ակտիւ մասնակցութիւն ունի։ Այս մասին «ԱԼԻՔ»-ին յայտնել է փառատօնի Իրանի բաժնի պատասխանատու Ալբերտ Բեգջանեանը՝ նշելով, որ Իրանը փառատօնին ներկայ է հինգ թատերախմբերի հինգ բեմադրութեամբ։

Ծրագրում են Հոսէյն Բահրիի «Ինքնամեղադրանք»-ը, Մարալ Իզադբախշի «Զար»-ը, Հադի Էմամի Մողադդամի «Խերսաք»-ը, Ալբերտ Բեգջանեանի «Ճամպրուկն ու սիրելի շնիկը» եւ Սաջադ Նարենջիի «Ռեդմա, յանկարծ մի գայլ խօսեց» ներկայացումները։

Բեգջանեանի փոխանցմամբ՝ իրանական մասնակցութիւնը ներառւած է նաեւ փառատօնի շրջանակում անցկացւող առաջին տարածաշրջանային թատերական շուկայի ծրագրում, որին մասնակցում են Հայաստանի, Իրանի, Վրաստանի եւ Թուրքիայի թատերական ընկերութիւններ։

Related Articles

Back to top button