ՄիջազգայինՄշակութային

AFP. «Բենզասղոցներով զինւած կողոպտիչները Լուվրից թանկարժէք իրեր են գողացել»

«ԱԼԻՔ» – Կիրակի առաւօտեան կողոպտիչները ներխուժել են Լուվր եւ փախել թանկարժէք իրերով, յայտնում է AFP-ն՝ յղում անելով աղբիւրներին, հաղորդում է News.am-ը:

Նշւում է, որ պատճառւած վնասի արժէքը դեռեւս գնահատւում է։

Ոստիկանութեան աղբիւրը յայտնել է, որ անյայտ թւով կողոպտիչներ ժամանել են սկուտերով, զինւած են եղել փոքր բենզասղոցներով եւ օգտւել են բեռնատար վերելակից՝ հասնելու համար այն տարածքին, որը եղել է նրանց թիրախը։

Աւելի վաղ Լուվրի կողոպուտի մասին յայտնել էր Ֆրանսիայի մշակոյթի նախարար Ռաշիդա Դատին։

Նրա վկայութեամբ, տուժածներ չկան։ Ընթանում է հետաքննութիւն։

Related Articles

Back to top button