ԹեհրանՀամայնք

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումը Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի հետ

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ  օգոստոսի 6 -ին  պատգամաւորը հանդիպում է ունեցել Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի դիւանի հետ: Հանդիպմանը ներկայ էին ատենապետներ՝ Սուրիկ Աբնուսեանը եւ դոկտ. Սեւակ Հաթամեանը, ատենադպիտներ՝ Արփի Ալավերդեանը եւ Արտոյտ Զոհրաբեանը:

Կայացած հանդիպման ընթացքում խօսւել է համայնքային կարեւոր հարցերի մասին, ի մասնաւորի Իրանին պարտադրւած 12-օրեայ պատերազմի ընթացքում ազգային իշխանութեան կողմից իրականացւածաշխատանքների եւ  նախաձեռնութիւնների մասին:

Նպատակայարմար է նկատւել, որ տարբեր թաղամասերում պատգամաւորի կողմից համայնքային հանդիպումների ընթացքում ներկայ լինեն նաեւ ՊԺ-ի թաղամասի պատգամաւորները: Կարեւորութեամբ է նշւել, որ անհրաժեշտ է ծրագրել երկարաժամկէտ համայնքային ծրագրեր, յստակ ռազմավարութեամբ, որոնք պարփակեն համայնքի կրթական, մշակութային ու տնտեսական հարցերը: Խօսւել է նաեւ թեմի կանոնագրութեան վերանայման ու բարեկարգման անհրաժեշտութեան մասին:

Related Articles

Back to top button