ՀամայնքՆոր Ջուղա

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Սրտի խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ հինգշաբթի` մարտի 26-ի առաւօտեան, Իրանի դէմ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումների հետեւանքով Սպահանի Բահարեստան քաղաքի վրայ տեղի ունեցած ռմբակոծումների արդիւնքում` իր աշխատավայրում զոհւել է համայնքիս անդամ Յովհաննէս (Ամիրխան) Սիմոնեանը։

Յանուն թեմիս առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ ազգային մարմինների մեր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում նահատակի ընտանիքին եւ Բարձրեալն Աստծուց հանգուցեալի հոգուն մաղթում երկնային արքայութիւն։

Դիւան Սպահանի Հայոց Թեմի

Ազգային Առաջնորդարանի

Related Articles

Back to top button