Հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին՝ եւ ուրբաթ՝ նոյեմբերի 1-ին, երեկոյեան ժամը 18:30-ին, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան «Գեղարդ» թատերախումբը Անի Զաքարեանի ղեկավարութեամբ ներկայացրեց՝ «ԵՐԿՈՒ ԽՈԶՈՒԿՆԵՐՆ ՈՒ ԳԱՅԼԸ» մանկական թատերգութիւնը միութեան «Յովհ. Թումանեան» սրահում:
Երկար դադարից յետոյ, երեւի թէ նման ծրագիր մեծ անակնկալ էր համարւում, քանի որ ներկայացման գլխաւոր հանդիսատեսը երեխաներն էին, ուր սրահը լցրել էին մանկական ճիչերով ու խնդութեամբ:
Ներկայացումը, ինչպէս անունից երեւում էր՝ ունէր երեք դերասաններ, խոզուկներ՝ Վանեսա Իսաւի (Նիֆնիֆ), Էռիքա Իսաւի (Նաֆնաֆ) եւ գայլը՝ Անի Յովհաննիսեան (Լիլօ): Դերակատարները նախքան ներկայացումը՝ բեմից դուրս ջերմ կապ ստեղծեցին հանդիսադէսի՝ երեխաների հետ: Այդ նորարար ձեւը համեմւած էր հումորով եւ երեխաների ուշադրութիւնը կենտրոնացրել էր բեմադրութեանը:
Դերասանները ինքնաներկայացումով եւ հակիրճ բացադրութիւն տալով պատմւածքի մասին, հանդիսատեսի դէմ կերպարանափոխւեցին եւ իրենց դիմակները հագնելով բեմ բարձրացան:
Բեմադրութիւնը կատարելագործւել էր ինքնուրոյն երգի եւ երաժշտական կատարումներով՝ Անի Յովհաննիսեանի եւ Էլենի Առաքելեանի երգեցողութեամբ: Նաեւ բեմի յարդարանքը պարզունակ ու հասկանալի փոփոխւելով՝ երեխաների համար առաւել հասկանալի էր դառնում դէպքերի յաջորդականութիւնը:
Ծրագիրը երեխաների համար շատ կարճ ու կոկիկ, խաղի տեսքով ընթացաւ, որի ընթացքում մանկական յուզախառն բացականչութիւնները վկայում էին նրանց հետաքրքրասիրութեան եւ ուշադրութեան մասին:
Անկախ պարզ ներկայացումից, բեմից դուրս եւս կատարւել էր գեղարւեստական ձեռքի աշխատանքներ՝ պատմւածքի կապակցութեամբ, որոնք բեմադրութեան աւարտին դերասանները գեղեցիկ փաթեթաւորումով՝ գրիչներ նւիրեցին երեխաներին:
Ծրագիրը կատարեալ ներկայացնելու նպատակով օժանդակում էին, որպէս բեմայարդար՝ Արմէն Զաքարեանը, ձայնի եւ լոյսի պատասխանատու՝ Էլենի Առաքելեանը: Նաեւ դերասանների միջոցով պատրաստւել էր ներկայացման աֆիշը եւ յայտագիրը:
Բեմադրութեան աւարտին Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Վազրիկ Յակոբեանը շնորհաւորելով «Գեղարդ» թատերախմբին գեղեցիկ ներկայացման համար, ապագայի նորանոր յաջողութիւններ մաղթեց բեմադրիչ՝ Անի Զաքարեանին եւ կատարողներին: Նաեւ որպէս քաջալերանք եւ երախտագիտութիւն ծաղկեփնջեր եւ ծաղիկեկողովներ տրւեցին բեմադրիչին ու դերասաններին:
Ծրագրին հրաւիրւած էին Թեմական խորհուրդը եւ միութիւնների ներկայացուցիչները:
Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական վարչութեան