ԹեհրանՀամայնք

ԹՀԹ Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ՝ աջակցութեան պարէնային փաթեթներ հայ կարիքաւորներին

«ԱԼԻՔ» – ԹՀԹ Թեմական խորհրդի ԿՕՄ-ի միջոցով այս տարի եւս կը տրամադրւի աջակցութեան պարէնային փաթեթ՝ ԿՕՄ-ում ցուցակագրւած հայ ընտանիքներին։

Այս մասին «ԱԼԻՔ»-ին յայտնել է Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը նշելով, որ նախաձեռնութեան նպատակն է թեթեւացնել կարիքաւոր հայրենակիցների սոցիալական բեռը։

Ատենապետը նաեւ կոչ է արել հայրենակիցներին՝ ներկայ պատերազմական օրերին հետեւել միայն պաշտօնական հրապարակումներին եւ տեղեկութիւն ստանալ վստահելի աղբիւրներից։

Նշենք, որ նախորդ տարիներին եւս նման հնարաւորութիւն ստեղծւել էր Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի աջակցութեամբ։

Related Articles

Back to top button