ՀամայնքՆոր Ջուղա

Սրբոց Վարդանանց տօնը նշւեց Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

Հինգշաբթի՝ փետրւարի 12-ի առաւօտեան, Սրբոց Վարդանանց Զօրավարի տօնի առթիւ, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Շահինշահրի Սրբոց Վարդանանց եւ Նոր Ջուղայի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցիներում։

Շահինշահրի եկեղեցում Սուրբ Պատարագը մատուցւեց ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի։ Նոյն օրը նշւեց նաեւ համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնը։ Ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկան «Նարեկ» երգչախմբի անդամները։

Օրւայ քարոզը տրւեց Հայր Սուրբի միջոցով։

Պատարագի աւարտին Հայր Սուրբը երգեցիկ խմբի եւ եկեղեցական դասի կազմած թափօրի ուղեկցութեամբ առաջնորդւեց դէպի եկեղեցու բակ եւ մատաղօրհնէքի արարողութեամբ օրհնեց տօնի առթիւ ամենամեայ կարգով պատրաստւող հարիսան, որը բաժանւեց ժողովրդի մէջ:

Նշելի է, որ Նոր Ջուղայի հայոց ազգային «Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտ-աշակերտուհիներն ու պատասխանատուները մասնակցել են Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու Սուրբ Պատարագին։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button