
«ԱԼԻՔ»- Իրանի Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ լուսահոգի էմամ Խոմէյնիի մահւան 37-րդ տարելիցի շեմին ,մայիսի 28-ի երեկոյեան Իրանում էթնիկ եւ կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչները ներկայ գտնւելով հանգուցեալ էմամի դամբարանում յարգանքի տուրք են մատուցել նրա յիշատակին:
Կազմակերպւած արարողութեանը Թեհրանի հայոց թեմից ներկայ են եղել քահանայ հայրեր ,եկեղեցկան խորհուրդների,միութիւնների եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ: Ներկաները նախ յատուկ արարողակարգով ծաղկեպսակ են տեղադրել լուսահոգի էմամ Խոմէյնիի դմաբարանում, որից յետոյ ելոյթներով հանդէս են եկել կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ ազգային ներկայացուցիչները: Թեհրանի հայոց թեմից խօսք է փոխանցել տ.Գրիգորիս քհնյ.Ներսիսեանը: