
«ԱԼԻՔ» – Ապրիլի 24-ի երեկոյեան մեծ թւով հայրենակիցների մասնակցութեամբ Հ. Մ. «Արարատ» Կ.-ի «Կոմիտաս» սրահում մեկնարկեց Հայոց Ցեղասպանութեան 111-ամեակին նւիրւած Կենտրոնական բանախօսական-գեղարւեստական յայտագրով յագեցած ծրագիր, որը ամենամեայ կարգով նախաձեռնել էր ՀՈՒՍԿ հաստատութիւնը: Օրւայ բանախօսն էր Պատմական գիտութիւնների թեկնածու Դերենիկ Մելիքեանը։
Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով, Իրանի, Հայաստանի եւ Արցախի պետական հիմներով։ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի խօսքը փոխանցեց Սարինէ Թորոսեանը: Հնչեցին հայրենասիրական ոգով տոգորւած երկու ասմունքային կատարումներ՝ Արփի Ալավերդեանի եւ Վանէ Մակարեանի միջոցով:
Ծրագրի ընթացքում կենսունակ եւ պահանջատէր հայի ոգին դրսեւորող սկաուտական երդումով ներկայացան՝ Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի», Հ. Մ. «Սիփան» եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր միութիւնների սկաուտները եւ «Ռուստոմ» Երիտասարդական միութեան երիտասարդները:
111-ամեակի ոգեկոչման միջոցառմանը ներկայ էին համայնքի քաղաքական, հոգեւոր, ազգային իշխանութեան, մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հայրենակիցներ:
Միջոցառմանը ազգագրական երգերով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան համատեղ «Արարատ» եւ «Տաւիղ» երգչախումբը՝ դիրիժոր Արփի Սիմրոջեան (Նազարեան), դաշնամուրի կատարող՝ Արեգ Մարգարեան: Միջոցառմանը պատկերասփռւեց փաստագրական տեսաֆիլմեր: Օրւայ եզրափակիչ խօսքով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի անունից արտայայտւեց Տ. Առաքել Աբեղայ Գատեհճեանը:
Մանրամասնութիւնները օրաթերթի առաջիկայ համարներից մէկում:
Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ



