ՀամայնքՆոր Ջուղա

Սպահանի Ազատ համալսարանի հայ դասախօս դոկտ. Վաչիկ Հայրապետեանը գնահատւեց Գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Զոլֆիգոլի կողմից

Շաբաթ՝ յունիսի 29-ին, Թեհրանի «Շահիդ Բեհեշթի» համալսարանում կայացած գիտական մամուլների տնօրէնների մեծարման եւ գնահատման միջոցառման ընթացքում, ուր ներկայ էր նաեւ Գիտութեան, հետազօտութիւնների եւ տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ալի Զոլֆիգոլը, նախարարի գնահատագրով մեծարւեց եւ բարձր գնահատւեց Սպահանի Ազատ համալսարանի Երկրաբանութեան ֆակուլտետի դասախօս եւ նոյն ֆակուլտետի կողմից հրապարակւող «Geoconservation Research» գիտական պարբերականի պատասխանատու տնօրէն ու խմբագրական կազմի անդամ դոկտ. Վաչիկ Հայրապետեանը:

«Geoconservation Research» պարբերաթերթը հրատարակւում է 2018 թւականից եւ իր խմբագրական կազմում ընդգրկում է աշխարհահռչակ գիտնականներ աշխարհի զանազան երկրներից: Թերթն իր աշխատանքի կարճ ժամանակաշրջանում յաջողել է ձեռք բերել գիտական այնպիսի արժէք, որի արդիւնքում, վերջին երկու տարիների ընթացքում այն տեղադրւում է SCOPUS եւ WOS գիտական տւեալների բազայում:

Դոկտ. Հայրապետեանը իրանական 1381 թւականից որպէս դասախօս աշխատում է Սպահանի Ազատ համալսարանում եւ հեղինակն է երկրաբանութեան ոլորտին առնչւող բազմաթիւ գիտական յօդւածների, որոնք լոյս են տեսել երկրի եւ արտերկրի հռչակաւոր պարբերականներում:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button