ՀամայնքՆոր Ջուղա

Հոգեհանգստեան պաշտօն՝ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ննջեցեալ անդամների եւ նւիրեալների յիշատակին

Ուրբաթ՝ փետրւարի 13-ի առաւօտեան, Նոր Ջուղայի Ս. Ստեփանոս եկեղեցում, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ մասնակցութեամբ թեմի եկեղեցական դասի, «Արարատ» միութեան 70-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումների ծիրում, հոգեհանգստեան պաշտօն տեղի ունեցաւ ի յիշատակ Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան ննջեցեալ անդամների եւ նւիրեալների։

Արարողութեանը ներկայ էին՝ ազգային մարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները, յոբելեար միութեան մեծ ընտանիքի անդամներն ու ժողովուրդ։

Այնուհետեւ ներկաները համախմբւեցին եկեղեցու բակում, ուր «Արարատ»-ի անունից խօսք ընթերցեց Ադրինէ Խաչատրեանը։ Մի հատւածի մէջբերում սոյն խօսքից. «Այսօր, երբ նրանք ֆիզիկապէս հեռու են մեզանից, նրանց հոգիներն ապրում են այն ամէնում, ինչ ստեղծւել է նրանց ձեռքով ու սրտով։ Իւրաքանչիւր շինութիւն ու միջոցառում, այս յարկի ներքոյ կրթւած իւրաքանչիւր երիտասարդ, այստեղ պահպանւած ամէն մի աւանդոյթ կրում է նրանց աշխատանքի ու աղօթքի հետքը»։

Այնուհետեւ «Արարատ» միութեան արտօնատէր Թաթուլ Օհանեանը անդրադառնալով հիմնադիրների կատարած գործունէութեանը եւ նրանց առջեւ ծառացած դժւարութիւններին, ընդգծեց, թէ ոչ մի խոչընդոտ արգելք չի հանդիսացել այդ սերնդի գործին ե այդ նւիրական աշխատանքների արդիւնքն արդէն 70 տարեկան է։

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button