Հայ Դատ

Ազգը, որ հերոս չունի, պատմութիւն չունի…

Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջինն ու Սողոմոն Թեհլիրեանը: Եւրոպայի տարբեր ծայրերից բազմաթիւ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին:

Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլիրեանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին Վեհափառի աջը:

Երբ վերջապէս յուզւած բազմութիւնը փոքր-ինչ հանդարտւում է, Վազգէն Առաջինը մօտենում է Թեհլիրեանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն աւելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եւ դա է ճշմարիտը: Պէտք է, որ մենք այդպէս յարգենք մեր հերոսին, ինչն ամէն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմութիւն չունի»:

– – – – – – – – – – 

Սողոմոն Թեհլիրեանը ծնւել է 1897 թւականին` Արեւմտեան Հայաստանի Երզնկա գաւառում։ Առաջին Համաշխարհային պատերազմը սկսւելուն պէս մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամաւորական շարժմանը Անդրանիկ Օզանեանի գնդում։

1915 թւականին վերապրել է Ցեղասպանութիւնը, 1921 թւականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալէաթ փաշային։ Նոյն տարւայ յունիսի 2-ին Թեհլիրեանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից յետոյ վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։

1960 թւականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրեանը մահացել է Սան Ֆրանցիսկօ քաղաքում, թաղւել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

Related Articles

Back to top button