«ԱԼԻՔ» – Սպահանի հայոց թեմի Կրթաթոշակների հոգաբարձութեան նախաձեռնութեամբ տեղի է ունեցել հանդիպում՝ 1403-1404 եւ 1404-1405 ուսումնական տարեշրջաններին պետական համալսարաններ մուտք գործած 7 նորջուղայեցի ուսանողների հետ (փետրւարի 24-ին)։
Հանդիպմանը ներկայ են եղել թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանը, Թեմական խորհրդի եւ Կրթաթոշակների հոգաբարձութեան ներկայացուցիչները:
Պատասխանատուները շնորհաւորել են ուսանողներին եւ մաղթել նրանց յաջողութիւններ ուսման մէջ։
Վերջում ուսանողներին յանձնւել են գնահատագրեր ու յուշանւէրներ։



