ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանը միշտ է զգացել Հայաստանի աջակցութիւնը

Իրանը մշտապէս կապի մէջ է Հայաստանի իշխանութիւնների հետ եւ ստացել է բազմաթիւ աջակցութիւններ՝ թէ՛ մարդասիրական, թէ՛ քաղաքացիների փոխադրման հարցերում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան յայտարարել է ՀՀ-ում Իրանի ԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Դեսպանի խօսքով՝ կողմերը կապի մէջ են նաեւ քաղաքական հարցերի շուրջ:

Շիրղոլամին նաեւ ընդգծել է, որ Իրանից Հայաստան փախստականների հոսքի սպառնալիք գոյութիւն չունի։

 Նրա խօսքով՝ սահմանային անցակէտերը բնականոն աշխատում են, իսկ Իրանից թռիչքների բացակայութեան պատճառով որոշ քաղաքացիներ Հայաստանով են մեկնում այլ երկրներ։